Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 Աղբահանության վճարի հաշվարկման կարգը. 1. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատվածը օրացուցային ամիսն է. 2. Անշարժ գույքի սեփականատիրոջ` ցանկացած հիմքով փոփոխության դեպքում նոր սեփականատիրոջն է անցնում աղբահանության վճարի գծով նախկին սեփականատիրոջ չկատարած պարտավորությունը կամ գերավճարի իրավունքը. 3. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալի կամ անհատույց օգտագործողի` աղբահանության վճարի գծով պարտավորությունները փոխանցվում են համապատասխանաբար պետությանը կամ համայնքին, եթե այլ բան նախատեսված չէ նոր վարձակալի կամ անհատույց օգտագործողի հետ կնքված գործարքով. 4. Աղբահանության վճար վճարողի պարտավորությունը դադարում է դրամական միջոցների վճարմամբ կամ ֆիզիկական անձ համարվող վճարողի մահվամբ, եթե` 1) վճարողի անշարժ գույքն անժառանգ ճանաչվելու հիմքով փոխանցվել է համայնքին ի սեփականություն. 2) պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման` մահացածի իրավունքը այլ անձի չի փոխանցվել: |