FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

Հարակից իրավունքների ծագման պայմանները և այդ իրավունքների մասին ծանուցումը.
1. Հարակից իրավունքների ծագման և իրագործման համար գրանցման կամ որևէ այլ գործողության կատարում չի պահանջվում.
2. Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝
    ա) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.
    բ) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.
    գ) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից: