FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  97

Ծառայողական տեղեկատվությունը.
1. Ֆոնդը (ֆոնդի մասնակցին) սպասարկելու կապակցությամբ կառավարչին, պահառուին, ինչպես նաև ֆոնդի կառավարման առանձին գործառույթներ իրականացնող այլ անձին (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիային) ֆոնդի (ֆոնդի մասնակցի) հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, ֆոնդի (ֆոնդի մասնակցի) առևտրային կամ ծառայողական գաղտնիքը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը ֆոնդը (ֆոնդի մասնակիցը) մտադիր է եղել գաղտնի պահել, և կառավարիչը, պահառուն կամ սույն մասով նախատեսված այլ անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին, համարվում է ծառայողական տեղեկատվություն.
2. Ծառայողական տեղեկատվություն է համարվում նաև սույն օրենքով վերահսկման ենթակա անձանց կողմից վերահսկողության իրականացման կապակցությամբ ֆոնդի (ֆոնդի մասնակցի) վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծառայողական տեղեկատվության վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ծառայողական տեղեկատվության պահպանմանը, տրամադրմանը և հրապարակմանը վերաբերող դրույթները.
4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված տեղեկությունները այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում, եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման, ծանուցում է տրամադրում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակցին: