FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  95

Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը.
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և լուծարվող ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից այն հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ.
2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները.
3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարային հաշվեկշիռը լուծարվող ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով.
4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լուծարվող ներդրումային ընկերությանը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում ներդրումային ընկերությունների գրանցումների մատյանում, որից հետո ներդրումային ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին.
5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը ներդրումային ընկերության լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է ներդրումային ընկերության լուծարման հետ կապված պարտավորություններից: