Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 ՉԿԱՅԱՑԱԾ և ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ. 1. Մրցութային հանձնաժողովը չկայացած է համարում մրցույթը, եթե` 1) ոչ մի հայտ չի ներկայացվել. 2) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն օրենքի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին. 3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը. 2. Սույն օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր. 3. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը: |