FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  21

Դիտորդական առաքելության իրավունքը և վստահված անձը.
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
    1) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները,
    2) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
    3) Հայաստանի Հանրապետության հասարակական այն կազմակերպությունները կամ այն հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակները հանրաքվե նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.
2. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում.
3. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում.
4. Այցելուներին հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով.
5. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով.
6. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների` հանրաքվեի վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
7. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով.
8. Քարոզչության կողմերը կարող են ունենալ վստահված անձինք:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  21

9. Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, պրոբացիոն ծառայության ծառայողները, զինծառայողները, դիտորդները, ընտրական հանձնաժողովի անդամները.
10. Քարոզչության կողմը վստահված անձանց վկայականներ ստանալու համար դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ.
11. Դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչին տալիս է հանրաքվեի կազմավորված տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնցում նշվում է քարոզչության կողմի անվանումը: Քարոզչության կողմը լրացնում է վկայականները և տրամադրում վստահված անձանց: