Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Ընկերության պետական գրանցումը. Ընկերության պետական գրանցումը կատարվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից: Ընկերության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել Ընկերություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը, Ընկերության կանոնադրությունը, Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթղթերը: Ընկերություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը, իսկ Ընկերության անդամ իրավաբանական անձանց առկայության դեպքում արձանագրությանը կցվում է դրանց կառավարման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի որոշումը: Պետական գրանցումն իրականացնող մարմինը կարող է մերժել Ընկերության գրանցումը, եթե ներկայացվող հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Պետական գրանցումը մերժելը կամ գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |