Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 37 Կոլեկտիվ նշանի նկատմամբ իրավունքներից զրկելու հիմքերը. 1. Բացի սույն օրենքով նախատեսված հիմքերով իրավունքներից զրկվելուց, իրավունքների պաշտպանության հետ կապված դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կոլեկտիվ նշանի իրավատերը կարող է զրկվել իրավունքներից, եթե՝ 1) իրավատերը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել կանխելու կոլեկտիվ նշանի այնպիսի օգտագործումը, որը չի համապատասխանում կոլեկտիվ նշանի օգտագործման` կանոնակարգով նախատեսված պայմաններին. 2) կոլեկտիվ նշանի իրավատիրոջ կողմից դրա օգտագործման եղանակը սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով կարող է մոլորության մեջ գցել սպառողին. 3) կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի փոփոխությունները պետական գրանցամատյան են մուտքագրվել սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, բացառությամբ, եթե կոլեկտիվ նշանի իրավատերը կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի նոր փոփոխությամբ վերացրել է այդ անհամապատասխանությունը։ |