Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 11 Մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն ներկայացնելը. 1. Նախնական տեղեկատվություն ներկայացնելու նպատակը մաքսային մարմինների կողմից՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալն է՝ մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը՝ ռիսկերը գնահատելու և մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի ու մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրության վերաբերյալ նախնական որոշումներ ընդունելու համար: Նախնական տեղեկատվությունն օգտագործվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարումն արագացնելու և մաքսային հսկողությունը լավագույն ձևով անցկացնելու համար. 2. Մաքսային մարմիններ ներկայացվող նախնական տեղեկատվության կազմը, կախված դրա օգտագործման նպատակներից, լինում է՝ 1) նախնական տեղեկատվության կազմ, որն օգտագործվում է մաքսային մարմինների կողմից ռիսկերը գնահատելու և մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի ու մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրության վերաբերյալ նախնական որոշումներ ընդունելու համար. 2) նախնական տեղեկատվության կազմ, որն օգտագործվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարումն արագացնելու և մաքսային հսկողությունը լավագույն ձևով անցկացնելու համար. 3. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակների համար սահմանվող կազմով նախնական տեղեկատվությունը ներկայացվում է պարտադիր կարգով: Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նպատակների համար սահմանվող կազմով նախնական տեղեկատվությունը ներկայացվում է այն անձանց ցանկությամբ, որոնք կարող են ներկայացնել այն. 4. Նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով: Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված նախնական տեղեկատվությունը կարող է օգտագործվել Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վերաբերյալ ծանուցելու, ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու, մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ մաքսային գործառնություններ կատարելիս: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 11 5. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը՝ այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում տեղակայված է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նախատեսվող վայրը. 6. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է Ինտերնետ ցանցի ռեսուրսների օգտագործմամբ՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի և նախնական տեղեկատվություն ներկայացնող անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջոցով և (կամ) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ եղանակով. 7. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերենով, իսկ եթե ռուսերենը պետական լեզու չէ այն անդամ պետությունում, որի մաքսային մարմին է ներկայացվում նախնական տեղեկատվությունը, ապա անձի ընտրությամբ՝ նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերենով կամ այդ անդամ պետության պետական լեզվով: Այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, որի մաքսային մարմին է ներկայացվում նախնական տեղեկատվությունը, կարող է սահմանվել նախնական տեղեկատվությունը անգլերենով ներկայացնելու հնարավորություն. 8. Մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը կամ մերժում է դրա գրանցումը՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով ու ժամկետներում. 9. Մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը՝ դրան գրանցման համար տալու միջոցով. 10. Մաքսային մարմինը մերժում է նախնական տեղեկատվության գրանցումը, եթե ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված կազմին, կառուցվածքին ու ձևաչափին և (կամ) չի բավարարում սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը. 11. Նախնական տեղեկատվության գրանցման համարի նշմամբ նախնական տեղեկատվությունը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու և գրանցումը մերժելու պատճառների վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ուղարկվում են նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 11 12. Նախնական տեղեկատվությունը պահվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում դրա գրանցման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, իսկ Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ սահմանված լինելու դեպքում, Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի ընթացքում, որից հետո այդպիսի տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից չի օգտագործվում որպես նախնական տեղեկատվություն: Հանձնաժողովը իրավունք ունի սահմանելու մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում նախնական տեղեկատվության պահման այլ ժամկետ, քան սահմանված է սույն կետի առաջին պարբերությունում. 13. Պարտադիր ներկայացման ենթակա նախնական տեղեկատվություն չներկայացնելու կամ դրա ներկայացման ժամկետները խախտելու դեպքում կիրառվում են այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող միջոցները, որի մաքսային մարմին է ենթակա ներկայացման այդպիսի նախնական տեղեկատվությունը. 14. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել պատասխանատվություն՝ մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն չներկայացնելու կամ ներկայացնելու ժամկետները խախտելու համար. 15. Նախնական տեղեկատվություն կարող է չներկայացվել հետևյալ ապրանքների դեպքում՝ 1) անձնական օգտագործման ապրանքներ, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից. 2) ապրանքներ, որոնք ուղարկվում են միջազգային փոստային առաքանիներով. 3) ապրանքներ, որոնք նշված են սույն Օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետում. 4) ապրանքներ, որոնք տեղափոխվում են տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու նպատակով. 5) ռազմական բեռներ, որոնց կարգավիճակը հաստատվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված անցաթղթով (ռազմական անցաթղթով). 6) ապրանքներ, որոնք ձևակերպվում են ժամանման վայրում հատուկ մաքսային ընթացակարգով. 7) Միության ապրանքներ, որոնք փոխադրվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 11 8) Միության մաքսային սահմանով տեղափոխվող և ԱՏԳ այն տարածք ներմուծվող ապրանքներ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել է այդպիսի ԱՏԳ-ն. 9) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ ապրանքներ. 16. Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն չի ներկայացվում. 17. Նախնական տեղեկատվության կազմը, այդպիսի տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը, նախնական տեղեկատվության, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացվող նախնական տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները, էլեկտրոնային փաստաթղթի ձևով նախնական տեղեկատվության ձևավորման ու օգտագործման կարգը, մաքսային մարմիններին նախնական տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն կամ իրավունք ունեցող անձինք սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ ելնելով այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) և մաքսային մարմնի կողմից այդպիսի նախնական տեղեկատվության օգտագործման նպատակներից. 18. Որպես նախնական տեղեկատվություն կարող են օգտագործվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով այն մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունները, որը տրվել է այն ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում ու կարգով, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից դրանք սահմանելը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող դեպքերում ու կարգով: |