Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 127 Մաքսային ընթացակարգերի կիրառումը. 1. Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և այլ ապրանքներ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործվելու, Միության մաքսային տարածքից արտահանվելու և (կամ) Միության մաքսային տարածքից դուրս գտնվելու և օգտագործվելու համար ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ. 2. Կախված ապրանքները Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործվելու, Միության մաքսային տարածքից արտահանվելու և (կամ) Միության մաքսային տարածքից դուրս գտնվելու և օգտագործվելու նպատակներից՝ ապրանքների նկատմամբ կիրառվում են հետևյալ մաքսային ընթացակարգերը՝ 1) ներքին սպառման համար բացթողում. 2) արտահանում. 3) մաքսային տարանցում. 4) մաքսային պահեստ. 5) մաքսային տարածքում վերամշակում. 6) մաքսային տարածքից դուրս վերամշակում. 7) ներքին սպառման համար վերամշակում. 8) ազատ մաքսային գոտի. 9) ազատ պահեստ. 10) ժամանակավոր ներմուծում (թույլտվություն). 11) ժամանակավոր արտահանում. 12) վերաներմուծում. 13) վերաարտահանում. 14) անմաքս առևտուր. 15) ոչնչացում. 16) հրաժարում՝ հօգուտ պետության. 17) հատուկ մաքսային ընթացակարգ. 3. Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են ձևակերպվել այլ մաքսային ընթացակարգերով կամ նույնանման մաքսային ընթացակարգով՝ 1) այն մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, որով ձևակերպվել են ապրանքները. 2) այն մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու համար, որով ձևակերպվել են ապրանքները. 3) սույն Օրենսգրքին համապատասխան՝ ապրանքների՝ Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրման համար: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 127 4. Մաքսային ընթացակարգերի բովանդակությունը և մաքսային ընթացակարգերի կիրառման կարգը կարգավորող դրույթները, այդ թվում՝ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու պայմանները, այդ մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելուց հետո դրանք մաքսային ընթացակարգերին համապատասխան օգտագործելու պայմանները և կարգը, մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու, դադարեցնելու, կասեցնելու և վերականգնելու կարգը, ինչպես նաև մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարման հանգամանքները, մաքսային ընթացակարգերով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների կամ մաքսային ընթացակարգեր կիրառելու շրջանակներում ստացված (գոյացած), պատրաստված (ստացված) ապրանքների մասով դրանց հաշվարկման և վճարման ժամկետները և (կամ) առանձնահատկությունները սահմանվում են սույն բաժնի համապատասխան գլուխներով, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 5. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, ի լրումն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու պայմանների՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի, կարող է սահմանվել ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու այնպիսի պայման, ինչպիսին է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը: |