Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Գերիշխող օպերատորների պարտավորությունները գծի ենթակառուցվածքների նկատմամբ. 1. Ցանկացած գերիշխող օպերատոր, որը տիրապետում է գծի ենթակառուցվածքներին, պարտավոր է թույլ տալ, որպեսզի ցանկացած այլ օպերատոր կարողանա վարձակալել տվյալ գծի ենթակառուցվածքի թողունակությունը. 2. Բոլոր գերիշխող օպերատորները պարտավոր են Կարգավորողի կողմից սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել իրենց ունեցած գծի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին. 3. Ցանկացած օպերատոր, որը ցանկանում է վարձակալել որևէ գերիշխող օպերատորի գծի ենթակառուցվածքը, պարտավոր է գրավոր դիմել այդ օպերատորին: Գերիշխող օպերատորը, որից փորձ է արվում ստանալ գծի ենթակառուցվածքը կամ դրա օգտագործման թույլտվությունը, պարտավոր է դիմող օպերատորին յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել խնդրո առարկա գծի ենթակառուցվածքը կամ վերջինս օգտագործելու թույլտվությունը տրամադրելու իր մտադրության մասին. 4. Գերիշխող օպերատորը, որը տիրապետում է գծի ենթակառուցվածքը, իրավասու է մերժել օպերատորի դիմումը, եթե Կարգավորողին կապացուցի, որ` 1) գծի ենթակառուցվածքը կվնասվի կամ էլեկտրամագնիսական առումով չի համատեղվի գերիշխող օպերատորի ցանցի հետ. 2) տվյալ գծի ենթակառուցվածքի թողունակությունն սպառված է կամ կսպառվի դիմումի ամսաթվից հետո` երեք տարվա ընթացքում: Սակայն այլ օպերատորի խնդրանքի հիման վրա և հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական հնարավորությունները` գերիշխող օպերատորը պարտավոր է կառուցել պահանջվող ենթակառուցվածքները. 5. Գծի ենթակառուցվածքը տիրապետող գերիշխող օպերատորը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել այն օպերատորների նկատմամբ, որոնք ցանկանում են վարձակալել գծի ենթակառուցվածքը: Այլ անձանց կողմից գծի ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և պահանջները պետք է նույնանման լինեն գերիշխող օպերատորի կամ վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից գծի ենթակառուցվածքի օգտագործման գնման և վարձակալության պայմաններին և պահանջներին. 6. Գծի ենթակառուցվածքի օգտագործման համար սահմանվող վճարի մեծությունը պետք է համաչափ լինի այդ ենթակառուցվածքը կառուցելու և պահպանելու համար գերիշխող օպերատորի կրած ծախսերին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 7. Գերիշխող օպերատորը պարտավոր է գծի ենթակառուցվածքի վարձակալության համար դիմող օպերատորների նկատմամբ չկիրառել այնպիսի պայմաններ, որոնք առնչվում են գծի ենթակառուցվածքի օգտագործման նպատակին և ձևին: |