Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 50 Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարումը). 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման մասին, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կատարել է կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները և ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար. 2. Ընդհանուր ժողովի որոշմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման դեպքում ընդհանուր ժողովն ընդունում է որոշում՝ նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին. 4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի կարողանա պատշաճ կատարել իր պարտավորությունները. 5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը միջոցներ է ձեռնարկում իր հաճախորդների հետ կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 50 6. Հաճախորդների հետ կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել. 7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով. 8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին. 9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ի վիճակի չի լինի բավարարելու իր այլ պարտատերերի պահանջները. 10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: |