Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 434 11. Առաջին կամ երկրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքներով, եթե լիազորված տնտեսական օպերատորների այդպիսի ռեեստրում ընդգրկման պայմանը լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումն է, ապա մաքսային մարմինը ծանուցում է անձին սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-7-րդ ենթակետերով կամ 3-րդ կետի 1-ին, 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված պայմանների պահպանման մասին կամ որոշում է ընդունում այդպիսի ռեեստրում ընդգրկելը մերժելու վերաբերյալ. 12. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմնի կողմից նշված ծանուցումն ուղարկելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս հետո: Ընդ որում, մաքսային մարմնի կողմից նշված ծանուցումն ուղարկվելու օրվանից մինչև լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածի ընթացքում դիմումի ուսումնասիրման ժամկետը կասեցվում է. 13. Մաքսային մարմինը լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը պատշաճ կերպով հաստատող փաստաթղթերը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օր հետո որոշում է ընդունում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում դիմումատուին ընդգրկելու վերաբերյալ. 14. Եթե մինչև սույն հոդվածի 12-րդ կետի առաջին պարբերությունում նշված ժամկետը լրանալը լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվել կամ ներկայացված փաստաթղթերով պատշաճ կերպով չի հաստատվում լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը, ապա մաքսային մարմինը նշված ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օր հետո որոշում է ընդունում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում դիմումատուին ընդգրկելը մերժելու վերաբերյալ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 434 Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու կարգը. 1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար իրավաբանական անձը (այսուհետ սույն հոդվածում՝ դիմումատու) ներկայացնում է դիմում այն անդամ պետության լիազորված մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան այն ստեղծվել է: Նշված դիմումի ձևը, այն լրացնելու կարգը և դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 2. Դիմումին կցվում են դրա մեջ ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր: Դիմումը կարող է չուղեկցվել մաքսային մարմին փաստաթղթեր ներկայացնելով, եթե այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանց մեջ նշված տեղեկությունները կարող են ստացվել մաքսային մարմինների կողմից այն տեղեկատվական համակարգերից, որոնք օգտագործվում են մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից՝ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում. 3. Առաջին և երկրորդ տիպի վկայականների ստացմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմումատուն իրավունք ունի ներկայացնելու մեկ դիմում. 4. Մաքսային մարմինը դիմումը գրանցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում դիմումն ուսումնասիրելու կամ ուսումնասիրումը մերժելու վերաբերյալ: Դիմումի ուսումնասիրումը մերժելու համար հիմքերի առկայության դեպքում մաքսային մարմինը տեղեկացնում է դրա մասին դիմումատուին. 5. Մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրությունը մերժում է հետևյալ դեպքերում՝ 1) դիմումը լրացվել է սահմանված ձևին ոչ համապատասխան, կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի կառուցվածքը և ձևաչափը չեն համապատասխանում այդպիսի դիմումի՝ սահմանված կառուցվածքին և ձևաչափին. 2) դիմումի մեջ նշված չեն դիմումի մեջ նշման ենթակա տեղեկություններ. 3) դիմումը ներկայացվել է տվյալ իրավաբանական անձին սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետի 4-7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու օրվանից հետո մինչև 1 տարին լրանալը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 434 6. Դիմումի ուսումնասիրման ժամկետը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ և չի կարող գերազանցել այն գրանցելու օրվանից 120 օրացուցային օրը. 7. Եթե դիմում ներկայացնելիս բացակայում են դիմումի ուսումնասիրումը մերժելու համար հիմքեր, իսկ դրա մեջ նշված տեղեկությունները դիմումատուի կողմից հաստատված չեն փաստաթղթերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, ապա մաքսային մարմինը դիմումը գրանցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդպիսի փաստաթղթերը 1 ամսվա ընթացքում ներկայացնելու անհրաժեշտության մասին. 8. Դիմումի ուսումնասիրման ժամկետի ընթացքը կասեցվում է՝ մինչև սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան հարցվող փաստաթղթերը ներկայացնելը կամ դրանք ներկայացնելու ժամկետը լրանալը. 9. Դիմումատուի կողմից սույն հոդվածի 7-րդ կետում նշված ժամկետի ընթացքում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում մաքսային մարմինը որոշում է ընդունում դիմումի ուսումնասիրումը մերժելու մասին. 10. Սույն Օրենսգրքի 371-րդ հոդվածին համապատասխան մաքսային մարմնի կողմից փաստաթղթերի պատճենները և (կամ) տեղեկությունները ներկայացնելու մասին հարցումը, որն ուղարկվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձանց կողմից այդ ռեեստրում ընդգրկվելու համար սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պայմանների պահպանումը ստուգելու նպատակով, ուղարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե սույն Օրենսգրքի 371-րդ հոդվածով նախատեսված ժամկետների ընթացքում ստացվել է այնպիսի պատասխան, որում ներառված չեն սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված պայմանները չպահպանելու մասին տեղեկություններ, կամ այդպիսի պատասխան չի ստացվել, ապա համարվում է, որ այն անդամ պետությունում, որի մաքսային մարմին ուղարկվել է հարցումը, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման այդպիսի պայմանները պահպանվել են: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 434 15. Երկրորդ տիպի վկայականի տրամադրմամբ, եթե լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայմանը չէ, կամ երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին դիմումն ուսումնասիրելու արդյունքներով մաքսային մարմինը սույն հոդվածի 6-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ որոշում է ընդունում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում դիմումատուին ընդգրկելու կամ այդ ռեեստրում ընդգրկելը մերժելու վերաբերյալ: Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելը մերժելու հիմքը սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածով սահմանված պայմանները չպահպանելն է: |