Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 51 Դրամական միջոցների ներդրումը՝ որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց. 1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման նպատակով դրամական միջոցները մուտքագրվում են մաքսային մարմինների կողմից տնօրինվող՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշվին. 2. Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների համար դրամական միջոցները՝ որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց, մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներին. 3. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարների գծով պարտավորությունները չկատարվելու դեպքում մաքսային մարմինն իրավասու է որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման միջոց՝ ներդրված դրամական միջոցներից սույն օրենքով սահմանված կարգով գանձելու չկատարված պարտավորություններին համապատասխան գումարները. 4. Որպես դրամական միջոցների ներդրման՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներում մուտքի կամ միասնական գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ դրամական միջոցներ ներդրած անձին տրվում է անդորրագիր, որի կիրառման ձևը և կարգը սահմանում է Կոմիտեն. 5. Սույն հոդվածով նախատեսված անդորրագիրն այլ անձի չի կարող փոխանցվել: Անդորրագրի կորստի դեպքում այն տրամադրած մաքսային մարմինը դրամական միջոցներ ներդրած անձի դիմումի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անդորրագրի կրկնօրինակը. 6. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ներդրված՝ չօգտագործված կամ մասնակի օգտագործված միջոցներն անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով պարտավորությունների կատարմանը, իսկ այդպիսի պարտավորությունների բացակայության դեպքում՝ վերադարձվել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 51 7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման բազմակի ապահովման գումարի հաշվին մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների գանձումից երեք աշխատանքային օր առաջ համապատասխան մաքսային մարմինը պարտավոր է այդ մասին ծանուցել բազմակի ապահովում ներկայացրած անձին: |