Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 46 Ապաստանի խնդրանքը. 1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները ապաստան ստանալու խնդրանք են ներկայացնում սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մարմիններին. 2. Ապաստանի խնդրանքը ներկայացվում է ապաստան հայցողի կողմից` սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերում նշված ընտանիքների կողմից ապաստան հայցելու դեպքում` նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանիքի որևէ անդամի կողմից. 3. Ապաստանի խնդրանքն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու ցանկությունը: Ապաստանի խնդրանքը նաև ներառում է անձի և ընտանիքի բոլոր ուղեկցող անդամների մասին անձնական տվյալներ, ինչպես նաև ծագման երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն ուղևորության նկարագրությունը. 4. Սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը կամ ազատազրկման վայրի վարչակազմը հարցազրույց են անցկացնում ապաստան հայցողի հետ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար և ապաստանի խնդրանքը գրանցում են համապատասխան գրանցամատյանում: Գրանցամատյանի ձևը հաստատվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի համատեղ որոշմամբ: Հարցազրույցը գրավոր արձանագրվում է ապաստանի խնդրանք ստացած մարմինների կողմից, ապա գրավոր ներկայացված ապաստանի խնդրանքի հետ, եթե այդպիսին կա, փոխանցվում է լիազոր մարմնին, իսկ պատճենները մնում են վերը նշված մարմինների մոտ: Սահմանապահ զորքերի, Ոստիկանության կամ ազատազրկման վայրի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանում է Կառավարությունը. 5. Եթե ապաստան հայցողը և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամներն ունեն վավեր ճամփորդական փաստաթուղթ և մուտքի վավեր թույլտվություն, ապա Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները տեղեկացնում են նրանց լիազոր մարմնին ապաստանի դիմում ներկայացնելու մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 46 6. Ապաստան հայցողի և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամների՝ վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ մուտքի վավեր թույլտվություն չունենալու դեպքում Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված գրավոր որոշում նրանց՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում մինչև 72 ժամ տևողությամբ պահելու մասին, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոն: Պատճառաբանված գրավոր որոշումը տրամադրվում է ապաստան հայցողին իր համար հասկանալի լեզվով: Որոշումը պետք է ներառի այն բողոքարկելու ընթացակարգերը: Հատուկ կացարանում պահելու պայմանները պետք է համապատասխանեն ձևավորված միջազգային չափանիշներին. 7. Սույն հոդվածի 6-րդ մասի գործողության դեպքում այդ նույն մասով սահմանված մարմինները ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին` վերջինիս ներկայացուցիչներին տրամադրելով ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` նրանցից ապաստանի դիմումը վերցնելու, ապաստանի տրամադրման հարցով վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաև Ժամանակավոր տեղավորման կենտրոն նրանց տեղափոխումը հեշտացնելու և կացության կարգավիճակը կարգավորելու նպատակով: ՄԱԿ ՓԳՀ-ի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողներին խորհրդատվություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների աշխատակիցներն ունեն ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք. 8. Ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների կողմից ապաստանի խնդրանք ներկայացրած վայրից լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխվելու ծախսերն ինքնուրույնաբար հոգալու դժվարությունների կամ անհնարինության դեպքում Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները այդ մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին: Վերջինս կազմակերպում է ապաստան հայցողին և նրա ընտանիքին լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխելը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 46 9. Սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը և ազատազրկման վայրի վարչակազմը պետք է տեղեկացնեն ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին նրանց իրավունքների, ներառյալ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի, և պարտականությունների մասին և, մասնավորապես, ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու հնարավորության մասին: |