FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  135

Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը.
1. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով.
    1) մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք.
    2) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները.
    3) թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.
    4) ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել.
    5) մտքերի փոխանակություն.
    6) մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները: 3․ Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը պարտադիր քննարկման ենթակա են Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում կամ կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել հետևյալ դեպքերում․ 1) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո, եթե պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունեն երկու կամ ավելի թվով մարմիններ, և առնվազն մեկ թեկնածու առաջադրվել է․ 2) թեկնածուի առաջադրումից հետո, եթե պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունի մեկ մարմին.
4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ: