Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 153 Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը. 1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի դատավարության մասնակցի, դատական նիստին ներկա այլ անձի նկատմամբ կիրառել հետևյալ սանկցիաները. 1) նկատողություն. 2) դատական նիստերի դահլիճից հեռացում. 3) դատական տուգանք: 4) իրավունքի իրականացման սահմանափակում. 2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները. 3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է պատճառաբանի այդ անձի ներկայությամբ, եթե առկա է դրա հնարավորությունը, կամ այդ անձի բացակայությամբ. 4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում է դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել. 5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա. 6. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է նախաքննության մարմին վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ. 7. Որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում դատական տուգանք կարող է կիրառվել, եթե մինչև դատական տուգանքի կիրառման հանգեցնող արարքը կատարելը փաստաբանի նկատմամբ կիրառվել է առնվազն երկու այլ սանկցիա: |