FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  130

Զինվորական հսկողությունը.
1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով զինվորական ծառայություն անցնող մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել զորամասի կամ զորամիավորման հրամանատարին.
2. Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց զինվորական հսկողությունը կիրառելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը հրամանատարության ներկայացուցչին ծանոթացնում է համապատասխան որոշմանը և հանձնում դրա պատճենը, ծանոթացնում է մեղադրանքի էությանը, նրան բացատրում է իր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և հրամանատարության ներկայացուցիչը.
3. Մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: