Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 Լիազոր ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ. Լիազոր մարմինը` բ) ստեղծում և կուտակում է արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը. գ) կազմակերպում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննությունը. դ) կազմակերպում է փրկարարների ատեստավորման աշխատանքները և բնակչության ուսուցումը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. ե) ապահովում է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող և այլ ուժերի աշխատանքների միասնականությունը բնակչության պաշտպանության բնագավառում. զ) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունը. է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ: |