Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը. 2) քաղաքացիության գործերի կառավարման Համակարգի նկարագիրը և աշխատակարգը, Համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ Համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ (այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր) հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ, Համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը. 3) անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը. 4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը: |