Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 108 Փակ բաժնետիրական ընկերություն. 1. Բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև, համարվում է փակ բաժնետիրական ընկերություն: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք. 2. Փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, հակառակ դեպքում, այն մեկ տարվա ընթացքում ենթակա է վերակազմավորման բաց բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո` դատական կարգով լուծարման, եթե մասնակիցների թիվը չնվազի մինչև օրենքով սահմանված քանակը: |