Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 27 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները. 1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է՝ 1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին. 2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները. 3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ. 4) իր գործունեության ժամանակ պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը. 5) պահպանել ծառայողական կարգապահությունը. 6) պահպանել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո. 7) քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն. 8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ. 2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ: |