FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  120

Կալանքից ազատելը.
1. Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝
    1) վերացել է անձին կալանքի տակ պահելու հիմքը կամ անհրաժեշտությունը.
    2) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.
    3) մեղադրյալի նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ.
    4) դատարանը մեղադրյալի նկատմամբ նշանակել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
    5) լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը.
    6) լրացել է անձին կալանքի տակ պահելու՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.
    7) սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքը որպես խափանման միջոց փոխվել կամ վերացվել է.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում մեղադրյալին դատարանը կալանքից ազատում է անմիջապես դատական նիստի դահլիճում.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարը մեղադրյալին անմիջապես ազատում է կալանքից: