FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  347

Դատավճիռը.
1. Դատավճիռը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից.
2. Դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավոր.
3. Դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն միջազգային պայմանագրի կամ օրենքի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ վարույթն իրականացնելիս.
4. Դատավճիռը հիմնավոր է, եթե՝
    1) դատարանի հետևությունները հիմնված են միայն հետազոտված թույլատրելի ապացույցների վրա.
    2) դատարանի կողմից հաստատված կամ հերքված համարված փաստական հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին.
    3) դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները պատշաճ պատճառաբանված են.
5. Դատավճիռը կարող է լինել արդարացման կամ մեղադրական.
6. Արդարացման դատավճիռը կայացվում է արդարացման վերդիկտի հիման վրա: Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ մեղադրյալի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում.
7. Մեղադրական դատավճիռը կայացվում է մեղադրական վերդիկտի հիման վրա և բովանդակում է հանցանքի կատարման մեջ մեղադրյալին մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու, պատժից ազատելու, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` պատիժ չնշանակելու մասին դատարանի որոշումը: