FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը.
1. Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ.
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված օտարերկրացիների անձնագրում հատուկ նշում է կատարվում նրանց՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ավելի գտնվելու մտադրության դեպքում պարտավոր է մինչև նշված ժամկետի ավարտը դիմել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին՝ իր և իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար.
4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը տրամադրում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ.
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: