Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 36.1 Ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը. 1. Ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝ ա) բացահայտում, գնահատում է Ընկերության գործունեությանը բնորոշ ռիսկերը, տալիս է Ընկերության ռիսկի ընդհանուր նկարագիրը. բ) հսկողություն և մոնիտորինգ է իրականացնում բացահայտված ռիսկերի նկատմամբ, ապահովում է դրանց արդյունավետ կառավարումը. գ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ընկերության ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ընդունելի սահմանաչափը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ խորհուրդ և գործադիր մարմին հաշվետվություն է ներկայացնում Ընկերության ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ. դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ. 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ: |