FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  43

Գործունակ քաղաքացիների նկատմամբ պատրոնաժը.
1. Չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նրա նկատմամբ կարող է սահմանվել պատրոնաժ: Պատրոնաժ սահմանելը չի հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման.
2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը չափահաս գործունակ քաղաքացու պատրոն (օգնական) նշանակում է տվյալ քաղաքացու համաձայնությամբ.
3. Չափահաս գործունակ քաղաքացու գույքը տնօրինում է պատրոնը (օգնականը)` քաղաքացու հետ կնքված հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Քաղաքացու ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ.
4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` չափահաս գործունակ քաղաքացու նկատմամբ սահմանված պատրոնաժը դադարում է պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պահանջով: Պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պատրոնը (օգնականը) իր պարտականությունների կատարումից ազատվում է սույն օրենսգրքի 41 հոդվածով նախատեսված դեպքերում: