Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 513 Ապրանքների վաճառքը նմուշներով. 1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել վաճառողի առաջարկած ապրանքի նմուշին գնորդին ծանոթացնելու հիման վրա (դրա նկարագրությամբ, ապրանքների կատալոգով և այլն). 2. Նմուշով ապրանքի մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված պայմանագրում նշված վայրն ապրանքը հասցնելու պահից, իսկ եթե ապրանքը հանձնելու վայրը պայմանագրով որոշված չէ, ապա` ապրանքը քաղաքացի-գնորդի բնակության վայրը կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը հասցնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով. 3. Գնորդն իրավունք ունի մինչև ապրանքը հանձնելը հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց` վաճառողին հատուցելով այն անհրաժեշտ ծախսերը, որոնք վերջինս կրել է` պայմանագրի կատարման հետ կապված գործողությունների հետևանքով: |