FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1014

Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարումը և դրա իրավական հետևանքները.
1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարում է, եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու հնարավորությունը, և ապահովագրական ռիսկի գոյությունը դադարել է ապահովագրական պատահարից տարբեր այլ հանգամանքների բերումով.
2. Ապահովադիրն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը՝ այդ մասին ոչ պակաս, քան տասնհինգ օր առաջ ծանուցելով ապահովագրողին: Օրենքով կարող են սահմանվել պայմանագիրը միակողմանի լուծելու այլ ժամկետներ.
3. Ապահովադիրն իրավունք ունի, եթե օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ, իր կողմից ապահովագրական պայմանագրի լուծման դեպքում ստանալու՝
    1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում՝ պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները.
    2) կյանքի ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարները, այլ հատուցումները, եթե այդպիսիք նախատեսված են ապահովագրության պայմանագրով, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը.
4. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը թույլ է տվել ապահովագրության պայմանագրի էական խախտում` խախտումը հայտնաբերելու պահից եռամսյա ժամկետում.
5. Ապահովագրողի կողմից պայմանագրի խախտման համար ապահովադրի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ստանալու պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարների և ստացած ապահովագրական հատուցումների դրական տարբերությունը: Եթե մինչև սույն կետի համաձայն` պայմանագիրը լուծելու օրն ապահովագրական հատուցում չի կատարվել, ապա ապահովադիրն իրավունք ունի ապահովագրավճարները հետ ստանալու ամբողջությամբ: Եթե պայմանագրի լուծման հիմք հանդիսացած խախտումը պայմանագրով վճարման ենթակա հատուցման ոչ լրիվ կատարումն է, ապա ապահովադիրն իրավունք ունի հետ ստանալու ապահովագրավճարներն ամբողջությամբ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1014

6. Ապահովադրի կողմից պայմանագրի խախտման համար ապահովագրողի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում, և եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ՝
    1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները.
    2) կյանքի կուտակային ապահովագրության դեպքում ապահովադրի կողմից վճարված բոլոր ապահովագրավճարները ենթակա են վերադարձման, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը, վճարված ապահովագրական հատուցումները.
7. Ապահովագրողը չի կարող միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե՝
    1) նա գիտեր կամ կարող էր իմանալ, որ պայմանագրի կնքման պահին ապահովադրի կողմից ներկայացվել են ապակողմնորոշիչ, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ.
    2) ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը կատարվել է ոչ իր մեղքով.
8. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովադրի կողմից ապահովագրողի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
9. Ապահովադիրը և ապահովագրողը կարող են փոխադարձ համաձայնությամբ ցանկացած պահի լուծել ապահովագրության պայմանագիրը.
10. Ապահովագրության պայմանագիրը դադարում է պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն օրենսգրքի 27-րդ գլխով նախատեսված դեպքերում, եթե այդ պայմանագրով այլ բան սահմանված չէ.
11. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: