Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 29 Ունկնդիրների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը. 1. Ուսումնառության ժամանակ Ակադեմիան վարում է ունկնդիրների հաճախելիության մատյաններ. 2. Ուսումնառության արդյունքների վերաբերյալ Ակադեմիան վարում է հաշվառման մատյան, որտեղ նշվում են ունկնդրի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ուսումնառության ժամկետները և Խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեղեկություններ. 2.1. Ուսումնառության ավարտից հետո Ակադեմիան դատավորի յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Բարձրագույն դատական խորհրդին` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի արդյունքների վերաբերյալ. 3. Ակադեմիան յուրաքանչյուր ուսումնական ծրագրի ավարտից հետո համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորների ու դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտին՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, քննչական կոմիտեի նախագահին` քննիչների և քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների մասով, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով, գլխավոր դատախազին՝ դատախազների ու դատախազությունում պետական ծառայողների մասով, ամփոփ տեղեկանք է ներկայացնում` Ակադեմիայում ուսուցումն անցած ունկնդիրների ուսումնառության արդյունքների վերաբերյալ: |