Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում պակաս վճարված աղբահանության վճարի գումարների վերահաշվարկումն ու վճարումը. 1. Աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում պակաս վճարված աղբահանության վճարի` գրավոր տեղեկացնելու օրվա դրությամբ հաշվարկված` 1) գումարները վճարում է աղբահանության վճար վճարողը` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար, եթե սխալ հաշվարկի համար պատճառ են դարձել աղբահանության վճար վճարողի ներկայացրած կեղծ տվյալները. 2) գումարների վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը վճարում է հաշվարկող մարմինը, բացառությամբ սույն մասի 3-րդ կետում նշված դեպքերի. 3) գումարների վճարումն ուշացնելու տույժեր չեն հաշվարկվում, եթե հաշվարկող մարմինը տեղական ինքնակառավարման մարմինն է. 4) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարները ներառվում են և ենթակա են վճարման ընթացիկ ամսվա վճարի հետ: Աղբահանության վճար վճարողի կամ հաշվարկող մարմնի դիմումի առկայությամբ դիմումատուի հետ համայնքի ղեկավարը կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմել վճարման ժամանակացույց, որով սույն կետում նշված գումարների մարման ժամկետը կարող է սահմանվել ժամանակացույցի կնքման օրվանից առավելագույնը 6 ամիս: Սահմանված ժամանակացույցի` աղբահանության վճար վճարողի կողմից առաջին իսկ խախտման դեպքում կիրառվում են սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերը: |