Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 98 Օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքը Հայաստանի Հանրապետությունում. 1. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար օտարերկրյա ֆոնդը կամ նրա կառավարիչը պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական թույլտվությունը. 2. Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացվում` 1) նախնական թույլտվության տրամադրման միջնորդագիրը. 2) համապատասխան օտարերկրյա պետության` օտարերկրյա կառավարչի և (կամ) ֆոնդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ֆոնդը և (կամ) օտարերկրյա կառավարիչն ունի համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն և գործում է տվյալ պետության օրենսդրության համաձայն. 3) օտարերկրյա կառավարչի կամ ֆոնդի գրանցման երկրի օրենսդրության համաձայն` կառավարչի և (կամ) ֆոնդի գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և լիցենզիայի, պայմանագրային ֆոնդի կանոնների` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները. 5) ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի կամ որակավորված ներդրողների ֆոնդի թողարկած արժեթղթերի). 6) ֆոնդի վերջին տարեկան հաշվետվությունը՝ հաստատված արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից, ինչպես նաև վերջին տարեկան հաշվետվությունից հետո հրապարակված միջանկյալ հաշվետվությունները. 7) Հայաստանի Հանրապետությունում փայերի կամ բաժնետոմսերի վաճառքի և հետգնման (մարման) ընթացակարգի մանրամասն նկարագիրը, այդ թվում` փայերի կամ բաժնետոմսերի վաճառքի և հետգնման (մարման) հետ կապված վճարումների կատարման պայմանները. 8) տեղեկություններ գործակալի վերաբերյալ, որի միջոցով իրականացվելու են արժեթղթերի վաճառքն ու հետգնումը (մարումը) և նրա հետ կնքված համապատասխան պայմանագիրը. 9) պետական տուրքի վճարման անդորրագիրը. 10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 98 4. Օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում գրանցված գործակալի միջոցով (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի)` սույն օրենքի, այլ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ: Նման գործակալին Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ. 5. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը կարող են վաճառվել նաև տվյալ ֆոնդի կառավարիչ համարվող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կողմից, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախնական թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են կառավարչին (եթե Կենտրոնական բանկում առկա համապատասխան տեղեկություններում չեն կատարվել փոփոխություններ) և գործակալին: |