FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  17.6

Ծախսերը.
1. Հայցի ապահովման միջոց կամ նախնական կարգադրություն սահմանված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը վեճն ըստ էության լուծող որոշման մեջ կամ միջանկյալ դատական ակտում անդրադառնում է այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասներին, ինչպես նաև կարող է արձանագրել, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր.
2. Հայցի ապահովման միջոց սահմանելու դիմում կամ նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը պատասխանատվություն է կրում այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասների համար, եթե արբիտրաժային տրիբունալը հետագայում որոշում է, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր: Արբիտրաժային տրիբունալը վնասների հատուցման մասին հարցը լուծում է վերջնական վճռում.
3. Արբիտրաժային տրիբունալը սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերին անդրադառնում է միջանկյալ դատական ակտի ընդունմամբ իր նախաձեռնությամբ կամ այն կողմի միջնորդությամբ, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը կամ ընդունվել նախնական կարգադրությունը: