FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը.
1. Պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին.
2. Բողոքարկողը բողոքը դատարան ներկայացնելիս ներկայացնում է նաև բողոքի պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը: Կառավարիչը բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է բողոքի կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Բողոքն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում որոշում բողոքը մերժելու կամ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու և կառավարչի գործողությունը (անգործությունը) լրիվ կամ մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Դատարանը կայացրած որոշման մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին: Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման բողոքարկողի կամ կառավարչի կողմից.
3. Բողոքարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները.
4. Կառավարչի գործողությունները չեն կարող բողոքարկվել այլ դատարաններում.
5. Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման շրջանակներում չի կարող անդրադարձ կատարվել այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանը.
6. Կառավարչի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման պահանջը կարող է ներկայացնել շահագրգիռ անձը` առանձին հայցի շրջանակներում: