FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատումը.
1. Հնարավոր անդրսահմանային ազդեցությունը գնահատման ընթացքում պարզվելու դեպքում լիազոր մարմինը նախաձեռնողի հետ պարտավոր է ապահովել սույն հոդվածով սահմանված պահանջները.
2. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի 1-ին հավելվածով սահմանված որևէ գործունեություն կամ 21-րդ հոդվածով սահմանված որևէ հիմնադրույթային փաստաթղթի գործողություն կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա նշանակալի վտանգավոր անդրսահմանային ազդեցություն, ապա լիազոր մարմինը դրա մասին սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ծանուցում է ազդակիր պետության համապատասխան լիազորված պետական մարմնին.
3. Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով, ապա ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
    1) հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը, տեղեկություններ նախատեսվող գործունեության, ներառյալ ցանկացած տեղեկություն դրանց հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ.
    2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հնարավոր որոշումների կայացման բնույթը.
    3) փորձաքննության ընթացակարգերը և ժամկետները.
    4) անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու մտադրության մասին տվյալ պետության պատասխան տալու ժամկետները: Լիազոր մարմինն աջակցում է նախաձեռնողին ծանուցումը և հարցումը նախապատրաստելու գործընթացում.
4. Անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու մտադրության մասին ազդակիր պետության պատասխան տալու ժամկետը չի կարող գերազանցել ծանուցումն ստանալուց հետո 45 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ նախատեսված չէ.
5. Եթե ծանուցում ստացած պետությունը պաշտոնապես հրաժարվել է անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելուց կամ սահմանված ժամկետում չի պատասխանել մասնակցելու իր մտադրության մասին, ապա անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

6. Լիազոր մարմինը ծանուցում ստացած երկրի կողմից անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնական գրությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազդակիր պետություն ներկայացնում է ազդեցության գնահատմանն անհրաժեշտ փաստաթղթերը` նշելով դրանց վերաբերյալ կարծիք ներկայացնելու ժամկետը, որը չի կարող գերազանցել նրա կողմից փաստաթղթերն ստանալուց հետո 60 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ նախատեսված չէ.
7. Լիազոր մարմինը և նախաձեռնողն օժանդակում են ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին տվյալ երկրի համապատասխան մարմինների և առավել հնարավոր ազդեցության ենթակա տարածքների շահագրգիռ հանրության շրջանում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը.
8. Լիազոր մարմինը և նախաձեռնողը հնարավոր ազդեցության ենթակա պետության համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնեցնում են հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձևն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները և օժանդակում են այդպիսի խորհրդակցությունների իրականացմանը.
9. Նախաձեռնողն ապահովում է ազդակիր պետությունից ստացված կարծիքների և այլ անհրաժեշտ նյութերի թարգմանությունը: