FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Ընկերության անդամակցությունը. Ընկերության անդամներ կարող են լինել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր Ընկերության սպասարկման տարածքում ունեն հողատարածք` սեփականության կամ երեք տարուց ավելի ժամկետով օգտագործման իրավունքով: Հողի վարձակալության պայմանագիր ունեցող անձինք կարող են Ընկերության անդամ դառնալ վարձատուի գրավոր համաձայնության կամ պայմանագրում համապատասխան դրույթի առկայության դեպքում: Ընկերության նոր անդամներն ընդունվում են վարչական խորհրդի որոշմամբ: Վարչական խորհուրդը թեկնածուին տեղեկացնում է նրան Ընկերության անդամ ընդունելու իրենց որոշման մասին, և նրա անդամությունը գրանցում է Ընկերության գրանցամատյանում: Ընկերության նոր անդամից գանձվում է մուտքի վճար, որի չափը սահմանում է Ընկերության ընդհանուր ժողովը: Ընկերության անդամ դառնալ ցանկացող անձանց դիմումը մերժվում է, եթե`
    ա) Ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նոր անդամներ կարող են ընդունվել ոռոգման շրջանի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնում են Ընկերության անդամ ընդունելու ժամկետի մասին.
    բ) թեկնածուի անդամության իրավունքն առաջացել է հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հետևանքով, սակայն նախորդ սեփականատերն Ընկերությանն ունեցած պարտքերը չի մարել, իսկ նոր սեփականատերն էլ հրաժարվում է վճարել.
    գ) թեկնածուն նախկինում հեռացվել է Ընկերությունից, սակայն նրան հեռացնելուց հետո դեռևս չի անցել երեք տարի: Ֆիզիկական անձի մահվան դեպքում Ընկերության հանդեպ ունեցած նրա պարտավորությունները փոխանցվում են իրավահաջորդին: