FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
    1) խաղ՝ շահումով խաղ, ինտերնետ շահումով խաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ, վիճակախաղ.
    2) խաղային գործունեություն՝ շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, բուքմեյքերային գործունեության, վիճակախաղի կազմակերպման գործունեություն.
    3) շահումով խաղ` ռիսկի վրա հիմնված՝ շահման հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղ (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղ, որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ) և կենդանի խաղ՝ խաղ, որին, բացի խաղացողից, մասնակցում է նաև խաղարկողը (խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված՝ խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձը), կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).
    4) ինտերնետ շահումով խաղ՝ ինտերնետ հասանելիության միջոցով և խաղային արտադրանքների կիրառմամբ կազմակերպվող շահումով խաղ: Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով.
    5) բուքմեյքերային գործունեություն՝ սպորտային, խաղային, սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ իրադարձությունների ելքերի հնարավոր տարբերակների կանխագուշակման վրա գրազների ընդունման, հաշվառման և շահումների հանձնման կազմակերպում կամ խաղացողի համար գրազադրում կատարելու հնարավորության ստեղծում (որևէ կերպ իրավունքի տրամադրում): Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով.
    6) վիճակախաղ՝ հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է շահումային ֆոնդի խաղարկում, ընդ որում, շահումները կախված չեն կազմակերպչի գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության: Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

7) խաղային արտադրանք՝ խաղային պարագա (խաղասեղան, խաղանիշ (այդ թվում՝ ռադիոհաճախականության համակարգի միջոցով հեռավար նույնականացման հնարավորությամբ), խաղաքարտ, խաղաթուղթ, վիճակախաղի տոմս և այլն), սարքավորում, սարքավորման մաս կամ ծրագրային ապահովման միջոց, որով խաղացողին հնարավորություն է ընձեռվում խաղադրույք կատարելու միջոցով կամ մասնակցության վճարի դիմաց մասնակցել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղի, վիճակախաղի.
    8) խաղային գործունեության կազմակերպիչ կամ կազմակերպիչ՝ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կազմակերպմամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձ.
    9) խաղային գործունեության կազմակերպում՝ խաղային գործունեության կազմակերպիչների կողմից խաղային արտադրանքների շահագործում՝ ստեղծելով ցանկացած ձևով շահման կամ խաղին մասնակցելու հնարավորություն.
    10) խաղային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայք՝ ինտերնետ ցանցում կազմակերպչի կանոնակարգով սահմանված տեղեկատվական ռեսուրս պարունակող կայք, այդ թվում՝ դրա ենթադոմենային անվանումներով կայքը (սուբդոմեյն): Սույն օրենքի իմաստով կազմակերպչի պաշտոնական կայք չի կարող համարվել սոցիալական ցանցերի հարթակներում տեղակայվող կազմակերպչի ինտերնետային էջը, ինչպես նաև տեսաձայնանախագծային կայքերում կազմակերպչի կողմից տեղակայվող ալիքը.
    11) խաղասրահ՝ շինություն կամ շինության ներսում տարածք, որտեղ կազմակերպվում է խաղային գործունեություն.
    12) նախասրահ` խաղասրահի մուտքին կից առանձնացված սրահ, որտեղ իրականացվում է անձանց նույնականացում նախքան խաղասրահ մուտք գործել թույլատրելը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

13) անձի նույնականացում՝ նախքան խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու հնարավորություն ընձեռելը կազմակերպչի կողմից անձի՝ սույն օրենքով նախատեսված սահմանափակումների և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված պահանջների կիրառման նպատակով նույնականացում։ Նույնականացման արդյունքներով անձի համար սահմանափակումների բացակայության դեպքում նա ստանում է խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու թույլտվություն և հաշվառվում կազմակերպչի կողմից որպես խաղացող, իսկ անձի համար սահմանափակումների առկայության դեպքում մերժվում է խաղային արտադրանքներից օգտվելու կամ խաղին մասնակցելու հնարավորությունը: Անձի նույնականացման կարգը սահմանում է Լիազոր մարմինը.
    14) խաղացող՝ խաղային արտադրանքներից օգտվելու կամ խաղին մասնակցելու թույլտվություն ստացած և խաղային արտադրանքներից օգտվող ֆիզիկական անձ.
    15) վիճակախաղի մասնակից՝ վիճակախաղի տոմսի տիրապետող ֆիզիկական անձ.
    16) խաղային հաշիվ՝ անձի նույնականացման արդյունքներով խաղի կազմակերպման համար օգտագործվող սերվերում կամ խաղային ինտերակտիվ հարթակում յուրաքանչյուր խաղացողի համար ստեղծվող անհատական խաղային հաշիվ, որից խաղացողը կարող է կատարել խաղադրույքներ կամ մասնակցության վճարներ, ինչպես նաև դրա տվյալներով մասնակցել խաղերին։ Այլ անձի պատկանող խաղային հաշվի օգտագործումն արգելվում է.
    17) խաղադրույք կամ մասնակցության վճար՝ խաղին մասնակցելու կամ խաղային համակցության համար նախատեսված դրամային միջոց.
    18) խաղային ինտերակտիվ հարթակ՝ էլեկտրոնային ծրագիր, որի միջոցով առաջարկվում է մեկ կամ մի քանի խաղային արտադրանք հանդիսացող ծրագրային ապահովման միջոց.
    19) շահում՝ խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված խաղի կանոններով և պայմաններով կազմակերպչի կողմից խաղացողի կամ վիճակախաղի մասնակցի օգտին հաշվեգրվող դրամային կամ բնամթերային տեսքով նյութական արժեք: Շահում են համարվում նաև խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգով նախատեսված՝ կազմակերպիչների կողմից տրամադրվող բոնուսները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

20) վիճակախաղի շահումային ֆոնդ՝ վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարներից ձևավորվող ֆոնդ, որը բաշխվում է վիճակախաղի մասնակիցների միջև՝ վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան.
    21) խաղային օպերացիա՝ խաղային արտադրանքի շահագործմանն ուղղված գործողությունների կատարում.
    22) օպերացիոն վկայագիր՝ ֆիզիկական անձին խաղային օպերացիաներ իրականացնելու թույլտվություն վերապահող փաստաթուղթ.
    23) խաղային ոլորտի կարգավորման օպերատոր (այսուհետ` օպերատոր)՝ սյուն օրենքի 6-րդ գլխով նախատեսված իրավաբանական անձ.
    24) մոնիտորինգային կենտրոն՝ օպերատորի՝ էլեկտրոնային կառավարման համակարգի մաս կազմող՝ ինտերնետ հասանելիության ապահովմամբ կիրառվող տեխնիկածրագրային համակարգ, որի միջոցով օպերատորն իրականացնում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղի խաղացողների և վիճակախաղերի մասնակիցների կողմից գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաև խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում և հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում.
    25) ռիսկերի գնահատում՝ խաղային գործունեության կազմակերպչի ռիսկայնության աստիճանը բնորոշող չափորոշիչների հիման վրա իրականացվող՝ կազմակերպչի գործունեությունից, գործողությունից կամ անգործությունից և վերջինիս կողմից ներկայացվող հաշվետվությունների, տեղեկությունների, շահագործվող խաղային արտադրանքների՝ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ առկա տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող՝ կազմակերպչի վարքագծի բնորոշում։ Ռիսկայնության աստիճանը բնորոշող չափորոշիչները սահմանում է Կառավարությունը․ 26) կազմակերպչի պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ կազմակերպչի կողմից սույն կետով սահմանված պատասխանատու անձին փոխարինող նշանակված անձ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

27) նշանակալից մասնակցություն՝ կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն.
    28) իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրավաբանական անձի իրական շահառու.
    29) Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակում և կատարելագործում, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակում և կատարելագործում, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորում, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացում, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմին.
    30) Վերահսկող մարմին՝ խաղային գործունեությունը վերահսկող և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
    31) պատշաճ ծանուցում՝ սույն օրենքով նախատեսված ծանուցումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով իրազեկում, որն իրականացվում է օպերատորի՝ էլեկտրոնային կառավարման համակարգի՝ կազմակերպչի անձնական էջում տեղադրելու եղանակով: Կազմակերպիչը համարվում է պատշաճ ծանուցված օպերատորի ՝ էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում նշված ծանուցումները և փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Փաստաթղթերի և ծանուցումների տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից.
    32) արդար խաղի կանոններ (Fair game)՝ խաղային ոլորտի կարգավորման կանոններ, որոնք ուղղված են խաղացողների և կազմակերպիչների իրավունքների պաշտպանությանը, խաղային արտադրանքի ծրագրային և մեխանիկական համակարգերի արդարության ապահովմանը, խաղացողների և խաղի մասնակիցների իրավունքների հավասարությանը․ 33) պատասխանատու խաղի կանոններ (RESPONSIBLE GAMBԼING)՝ խաղային ոլորտի կարգավորման կանոններ, որոնք հիմնված են խաղացողի անվտանգության, խաղի անվտանգության, խաղային կախվածության կանխարգելման սկզբունքների վրա և միտված են խաղամոլությամբ տառապող անձանց օգնելուն, ինչպես նաև խաղացողներին հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելուն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

34) փոխկապակցված անձ՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձ: