Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 334 Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունը. 1. Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է նախորդ հարկային տարվա ընթացքում ավարտված հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որը ներառում է` 1) նախորդ հարկային տարում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն. 2) տեղեկություններ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների քանակի, ինչպես նաև դրանց տեսակների և անցկացման հիմքերի վերաբերյալ` ըստ Օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված տեսակների և հիմքերի. 3) տեղեկություններ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների անցկացման ժամկետների մասին. 4) նշումներ հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքները բողոքարկված լինելու մասին. 2. Նախորդ հարկային տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատում է Կառավարությունը: |