FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  136

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը.
1. Ազգային ժողովի նախագահի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում.
2. Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները.
3. Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝
    1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում.
    2) Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: 5. Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.
    1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասական րոպե.
    2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև 30 րոպե.
    3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.
6. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
7. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով.
8. Եթե Ազգային ժողովի նախագահ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի նոր ընտրություն: