Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 365 Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը. 1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով. 2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` 1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել. 2) դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, սույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին. 3) դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ. 4) դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կողմից. 5) դատական ակտը կայացրել է այն դատավորը, որը տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չէ. 6) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը, որն անհնար է դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, եթե հնարավոր չէ արձանագրությունը վերականգնել հատուկ համակարգչային ձայնագրման համակարգից. 7) դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը. 8) գործի քննության ընթացքում չի ապահովվել գործին մասնակցող անձի՝ թարգմանիչ ունենալու իրավունքը. 9) դատական ակտը չունի պատճառաբանական մաս. 10) դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին. 11) ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք. 12) ստորադաս դատարանում առկա է եղել հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմք: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 365 3. Անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերով (բացառությամբ սույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքի) սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումների առկայության դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունը: |