Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 46 Շահագրգիռ կողմերի պահանջով խորհրդակցությունների անցկացումը. 1. Ըստ շահագրգիռ կողմերի ներկայացրած պահանջի, նախնական եզրակացության հրապարակումից ոչ ուշ, քան 30 օր հետո, լիազոր մարմինը կազմակերպում է խորհրդակցություններ, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել տեղեկություններ և փաստարկներ: Այդպիսի խորհրդակցությունները կազմակերպվում են ոչ ուշ, քան վերջնական եզրակացության կայացման նախատեսված ժամկետից 60 օր առաջ. 2. Շահագրգիռ կողմերին չի պարտադրվում հաճախել խորհրդակցություններին, և չհաճախելու հանգամանքը չպետք է բացասական ազդեցություն ունենա տվյալ կողմի համար. 3. Խորհրդակցությունների անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ դրանց մասնակցել ցանկացող շահագրգիռ կողմերը պետք է լիազոր մարմնին տրամադրեն իրենց մասնակիցների ցանկը. 4. Խորհրդակցություններն անցկացնում է լիազոր մարմնի իրավասու ներկայացուցիչը, որը երաշխավորում է առևտրային և (կամ) պետական (ծառայողական) գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիության պահպանումը, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացնելու համար հավասար հնարավորություն է ապահովում բոլոր կողմերի համար: Լիազոր մարմինն արձանագրում է խորհրդակցությունները, և արձանագրություններն անմիջապես զետեղում է հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների. 5. Շահագրգիռ կողմերն իրավունք ունեն համապատասխան հիմնավորման դեպքում իրենց ունեցած լրացուցիչ տեղեկությունները բանավոր ներկայացնել լիազոր մարմնի պաշտոնական ներկայացուցչին՝ առանձին հանդիպումների ընթացքում: Լիազոր մարմինն արձանագրում է նաև նման հանդիպումները, և արձանագրություններն անմիջապես զետեղվում են հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների: |