Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները. Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները` 1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը. 2) պարարտանյութերի և այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին. 3) հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը. 4) օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտումները. 5) կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին: Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով: |