Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 28 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները. 1. Երկարամյա պաշտոնավարման, ինչպես նաև պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները. 1) շնորհակալության հայտարարում. 2) միանվագ դրամական պարգևատրում. 3) հուշանվերով պարգևատրում. 4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում. 5) արտահերթ դասային աստիճանի շնորհում. 6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում. 7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում. 2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերի. 5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը. 5.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և կոչումների. 6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 28 7. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը. 8. Քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: |