Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 100 Կարգը դատական նիստում. 1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը. 2. Դատավարության մասնակիցները և այլ անձինք դատարանին դիմում են «պատվարժան դատարան» արտահայտությամբ, դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահողը թույլատրում է հաղորդակցվել նստած. 3. Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դահլիճում ներկաների անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը. 4. Դատավարության մասնակիցները և դռնբաց դատական նիստին ներկաներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն. 5. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, հեռարձակումը. 6. Դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այս դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ: |