FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36.2

Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը.
1. Ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝
    ա) ապահովում է Ընկերության և Ընկերության աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին.
    բ) ապահովում է Ընկերությունում պատասխանատու վարվելակերպի ձևավորումն ու պահպանումը.
    գ) գնահատում է Ընկերության գործունեության վրա օրենքների և այլ իրավական ակտերի հնարավոր փոփոխությունների ազդեցությունը և դրա հետ կապված հնարավոր ռիսկերը.
    դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխանության ապահովմանն առնչվող այլ գործառույթներ.
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ: