Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 14 Կուսակցության անվանումը. 1. Կուսակցության անվանումը ներառում է «կուսակցություն» բառը. 2. Կուսակցության անվանումը կամ հապավումը չպետք է նույնական կամ շփոթելու աստիճան նման լինի գրանցված կուսակցությունների նախկին անվանումներին, գրանցված կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, տվյալ կուսակցության գրանցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով գործունեությունը արգելված կուսակցությունների, ինչպես նաև գրանցման գործընթացում գտնվող կուսակցությունների անվանումներին կամ դրանց հապավումներին: 3․ Կուսակցության անվանումը չի կարող պարունակել անձնանուն կամ շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր. 4. Կուսակցության անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ. 5. Կուսակցության անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ. 6. Կուսակցության անվանումը չպետք է խախտի քաղաքացիների և իրավաբանական անձանց մտավոր սեփականության իրավունքը. 7. Կուսակցություններ չհանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները չեն կարող իրենց անվանման մեջ օգտագործել «կուսակցություն» բառը. 8. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները օգտագործում են կուսակցության անվանումը՝ նշելով համապատասխան տարածքը: |