Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 30 Օրենքի ուժի մեջ մտնելը և հետադարձ ուժը. 1. Սույն օրենքը, բացառությամբ 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-29-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից. 2. Սույն օրենքի 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-29-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2014 թվականի հունվարի 1-ից Ակադեմիայի կողմից իրականացվող ուսուցման գործընթացների նկատմամբ. 3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմերի ուժի մեջ մտնելը և Ակադեմիայի կողմից ուսուցման ծրագրերի մասով գործառույթներ իրականացնելը դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման և դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների վերապատրաստման հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները. 4. Բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի, 23-25-րդ հոդվածների, սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում ուսումնառություն անցած և 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրների վրա: |