Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 54 Առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրի օգտագործումը. 1. Եթե առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագիրը կամ դրա օրինակը օգտագործվում է ուղղակիորեն հեռարձակման կամ ցանկացած միջոցներով հանրությանը հաղորդելու նպատակով, ապա օգտագործողի կողմից միանվագ արդարացի վարձատրություն է վճարվում կատարողին և հնչյունագիր արտադրողին. 2. Կատարողի և հնչյունագիր արտադրողի միջև վարձատրության բաշխումը կատարվում է նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն, իսկ դրա բացակայության դեպքում հասանելիք վարձատրությունը նրանց միջև բաշխվում է հավասարաչափ. 3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վարձատրության հավաքումը, կատարողների և հնչյունագրեր արտադրողների միջև բաշխումն իրականացվում է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունների միջոցով։ |