FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

Պաշտպանի լիազորությունները բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում.
1. Բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է՝
    1) անարգել այցելելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն, ներառյալ` զորամասեր, ինչպես նաև ազատությունից զրկման վայրեր.
    2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջելու և ստանալու բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող՝ Պաշտպանի գնահատմամբ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ, ինչպես նաև աջակցություն այդ հաստատություններ կատարվող այցերի ընթացքում.
    3) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալու քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.
    4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման դեպքերում սկսված քննարկման ընթացքում անարգել այցելելու այդ կազմակերպություններ, դրանք ներկայացնող իրավասու անձանցից պահանջել և ստանալ բողոքին կամ հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր կամ փաստաթղթեր.
    5) դիմելու իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման առնչությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու համար: Փորձաքննությունների իրականացման և եզրակացությունների տրամադրմանն առնչվող ֆինանսական ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին.
    6) ծանոթանալու քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը, կամ կարճվել է քրեական գործի վարույթը, ստանալու դրանք էլեկտրոնային կամ այլ նյութական կրիչներով.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

7) դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ.
    8) դիմելու իրավասու մարմին՝ ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար.
    9) դիմելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձին կամ կազմակերպություն՝ առաջարկելով ձեռնարկել ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ միջոցառումներ.
2. Պաշտպանը գրավոր որոշմամբ կարող է աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց հանձնարարել իրականացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ.
3. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կամ նրա կողմից այդ նպատակով հատուկ լիազորված անձը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով.
4. Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Նա կարող է տեղեկություններ պահանջել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից, եթե դա կապված է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման, ինչպես նաև տարեկան հաղորդում կամ հրապարակային զեկույց կազմելու հետ՝ առանց կոնկրետ գործով վարույթին միջամտելու: