Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 18.6 Հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքներն ու պարտականությունները. Հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները և սպասարկող անձնակազմը մարզաձևերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կարող են կնքել երկկողմ պայմանագրեր։ Հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներն իրավունք ունեն՝ ա) ուսումնամարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում ստանալու օրապահիկ, գիշերավարձ, մարզական համազգեստ և հանդերձանք. բ) օգտվելու ազգային մարզական կենտրոններ (անկախ դրանց սեփականության ձևից) համարվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցներից. գ) օգտվելու պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատորիաների և ուսումնական հաստատությունների փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական բժշկակենսաբանական ու տեխնիկական նվաճումներից. դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում բժշկական կազմակերպություններում, շարունակական (դիսպանսերային) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում՝ հնարավորության դեպքում բժշկական անձնակազմին մշտապես տեղեկացնելով արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվելու թերապևտիկ օգտագործման թույլտվություն ստանալու՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իրավունքից. ե) օգտվելու պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ֆեդերացիաների և օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից նյութատեխնիկական հանդերձանքից (մարզագույք, մարզահագուստ և այլն). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 18.6 զ) արժանանալու մարզական կոչումների՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», ինչպես նաև ներկայացվելու պարգևատրման՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և ՀԱՕԿ-ի դիպլոմներով ու պատվոգրերով, կառավարական պարգևներով՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական բարձրագույն նվաճումների հասնելու, համապատասխան մարզաձևի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար. է) մարզումներին, մարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակ ապահովագրված լինելու դժբախտ պատահարների պատճառած վնասներից. ը) մասնակցելու անհատական պլանով նախապատրաստման նախագծերի ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը: Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են՝ ա) հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո՝ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում և իրենց նվաճումներով ամրապնդել հայրենիքի մարզական փառքը. բ) դրսևորել քաղաքացիական դիրքորոշում, բարոյակամային բարձր հատկանիշներ, տիրապետել ֆիզկուլտուրային և սպորտին, օլիմպիական և միջազգային մարզական շարժմանը վերաբերող գիտելիքներին. գ) անձնական օրինակով նպաստել հավաքականում համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության գաղափարների սերմանմանը, հարգալից վերաբերմունքի ձևավորմանը հավաքականի ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ. դ) բարեխղճորեն և ստեղծագործաբար կատարել հավաքականի ղեկավարության հրահանգները, մարզչական կազմի պահանջներն ու խորհուրդները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 18.6 ե) տեղեկացված լինել և հետևել արգելված նյութերի և մեթոդների օգտագործման պահանջներին և հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն. զ) պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը. է) խնամքով վերաբերվել մարզահագուստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին և մարզական այլ պարագաներին. ը) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և հովանավոր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի պահանջները։ Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքականի մարզիկ-անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ։ |